Արևմտյան Հայաստանի կառավարության 13-րդ ամյակի Կապակցությամբ

  • by Western Armenia, 05 Փետրվարի, 2024 in Կառավարություն
66 դիտում

Հայկական Հարցի վերջնական կարգավորման համար երկու զուգահեռ խնդիրների կարգավորում է ենթադրվում: Դրանք են՝ 

ա/ Հայերի ցեղասպանության դատապարտում  

բ/ Հայերի ցեղասպանության հետևանքների վերացում, այսինքն՝ հատուցման խնդիրները:   Նկատենք ,սակայն, որ իրականում երկու խնդիրներն էլ կարգավորում ստացել են. Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է, Հայերի ցեղասպանության վնասների հատուցման հետ կապված նյութական ու տարածքային որոշումները կայացվել են:   

Կայացվել են, սակայն՝ չեն իրականացվել:   

Հայերի հանդեպ գործած  ցեղասպանությունը դատապարտվել է մի քանի անգամ: Առաջինը՝ 1915 թ.ի մայիսի 24-ին, երբ “Եռյակ Դաշինքի” պետությունները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը , միացյալ հայտարությամբ դատապարտեցին «Թուրքիոյ նոր ոճիրները ՝ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ» և նշեցին, որ դրանք հետևանքներ են ունենալու։ Այդպես էլ եղավ: Կոնստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը 1919 թ.֊ին դատավարություն իրականցրեց Երիտթուրք պարագլուխների նկատմամբ ՝ հետևյալ մեղադրանքներով՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և կայսրության՝ հայազգի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու համար: Ռազմական հատուկ ատյանը կայացրեց համապատասխան վճիռներ, այդ թվում՝ ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին հեռակա կարգով մահվան դատապարտելով:  

Հայերի հանդեպ գործած ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ որոշումները նույնպես կայացվել են: Նյութական վնասի հատուցման հաշվարկը Հատուկ հանձնաժողովի կողմից կատարվել և ներկայացվել է 1919 թ.֊ին,  իսկ տարածքային հատուցման խնդրով՝ ստորագրվել է Սևրի դաշնագիրը ու վավերացվել Իրավարար վճիռ՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից:   Ճշմարիտ է, որ վերոնշյալ որոշումները վերաբերում են 1915-18 թթ. իրականացված հանցագործություններին, որտեղ դուրս են մնացել 1894-1896թթ.,1909, 1918-23 թթ. հայերի հանդեպ թուրքական իրարահաջորդ կառավարությունների իրականացրած հանցագործությունները ու հայությանը հասցված այլ վնասները և, մյուս կողմից, վիլսոնյան Իրավարար վճիռը ներառում է Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթները միայն: Բայց, այնուհանդերձ, ստացվում է, որ անցած ճանապարհը կրկին փորձում ենք անցնել, երբ օրակարգում դնում ենք Հայերի հանդեպ թուրքերի կողմից գործած  ցեղասպանության դատապարտման հարցը՝ անմիջապես դրան կապելով ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը: 

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm