Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 14-րդ խորհուրդ

  • by Western Armenia, 14 Մայիսի, 2024 in Կառավարություն
43 դիտում

Մայիսի 14-ին  տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 14-րդ խորհուրդը։ Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին  Լիտիա Մարկոսեանը։ 

Նիստի ընթացքում Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը տեղեկացրեց,որ  Ժնևում ՄԱԿ-ի Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպությունը կազմակերպել է Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանս և այս տարի նույնպես Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է կոնֆերանսին։ 

Արմենակ Աբրահամեանը կառավարության անդամներին ներկայացրել է մայիսի 14-ի իր ելույթի մանրամասները, որտեղ նա նշել է, որ արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Արևմտյան Հայաստանը,  և նրա բնիկ հայ բնակչությունը, 1920 թվականին ինքնիշխան և անկախ պետություն ճանաչվելուց հետո, առանց միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ենթարկվում են ոչ միայն ցեղասպանության, այլև՝ բռնի տեղահանման և  տարածքային անեքսիայի, նրա գենետիկական ռեսուրսների ապօրինի յուրացման և զավթման, նրա ժառանգության և հոգևոր ու նյութական մշակույթի և ունեցվածքի համակարգված ոչնչացման, բնակչության բռնի կրոնափոխման, որը հասցնում է՝ Ցեղասպանության զոհ դարձած բնիկ ժողովուրդների գոյության ժխտմանը եվ  աղետալի հետևանքներ է ունենում ավանդական գիտելիքների փոխանցման և նրանց մշակութային ինքնաարտահայտման համար: 

Արմենակ Աբրահամեանն ասել է, որ իր ելույթին արձագանքել են ՝ Բաքվի, Թուրքիայի և Արևելյան Հայաստանի պատվիրակության անդամները։

Վերջիններիս արձագանքը կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան էջում․