Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 15-րդ խորհուրդ

  • by Western Armenia, 20 Մայիսի, 2024 in Կառավարություն
34 դիտում

Մայիսի 20-ին  տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության Նախարարների 15-րդ խորհուրդը։ Նիստը նախագահում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին  Լիտիա Մարկոսեանը։ 

Տիկին Լիտիա Մարկոսեանը ներկայացրեց ՝  Մայիսի 13-14-ին՝ Ժնևում,  տեղի  ունեցաց ՄԱԿ-ի՝ “Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության” նախաձեռնած “Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի” դիվանագիտական կոնֆերանսի մանրամասները։  Լիտիա Մարկոսեանը ընդգծեց,որ Արևմտյան Հայաստանի արտոնագրով ներկայությունը բավականին կարևոր է, քանի որ Արևմտյան Հայաստանի հայերը  ֆիզիկական բնիկ ժողովուրդ են։

Արևմտյան Հայասըանի Հանրապետության կառավարության անդամները իրենց  ցավակցությունները հայտնեցին Իրանի  ժողովրդին` ուղղաթիռի վթարի հետևանքով   Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և իրեն ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ։