Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Նախարարների 16-րդ խորհուրդ

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Կառավարություն
32 դիտում

2024թ մայիսի 27-ին տեղի ունեցավ ԱՀՀ Կառավարության խորհրդի նիստը, որի  ընթացքում Հանրապետութեան նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, խոսելով հայոց լեզվի կարևորության մասին, դիմելով  ներկաներին` հորդորեց  սովորել հայերեն`  այդուհետև նիստերը միայն հայերեն լեզվով անցկացնելու համար, անհրաժեշտության դեպքում ` թարգմանել այլ լեզուներով։

Տիկին Նախագահը ներկայացրեց այս տարի, մայիսի 13-24֊ը` Ժնևում կայացած դիվանագիտական կոնֆերանսի մասին, որին  մասնակցում էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։ Կոնֆերանսի ժամանակ  դիվանագիտական հանձնաժողովի կողմից ստորագրվել էր պայմանագիր` կապված բնիկ ժողովուրդների մտավոր սեփականության, գենետիկ ռեսուրսների  և ավանդական գիտելիքների պաշտպանության և պահպանության հետ  Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված  Մտավոր Սեփականության մասին միջազգային իրավունքից   դրույթներ։ Այս ամենը մանրամասն ներկայացրեց ԱՀՀ նախագահ Տիկին Լիտիա Մարկոսեանը` ԱՀՀ Կառավարության խորհրդի նիստի ժամանակ։ Նիստն ամփոփեց ԱՀՀ Ազգային Խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը` հիշեցնելով հունիսի 2-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստի մասին։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։