Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը երկրի նախագահ Արմենակ Աբրահամեանի հովանու ներքո այցելել է մայր թանգարան, որտեղ ներկայացված է նաև Արևմտյան Հայաստանի երկգլխանի արծիվը՝ մեր պատմական ինքնության և ժառանգության կարևոր խորհրդանիշներից մեկը։
Այցի ընթացքում պատվիրակության ուշադրությունը գրավել է նաև թանգարանում ներկայացված մի պատմական պատկեր, որում Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամեանը պատկերված է Արցախյան առաջին պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ։ Պատկերը ներկայացնում է նրա մասնակցությունը պատերազմի տարիներին և յուրահատուկ կամուրջ է ստեղծում անցյալի պատմական իրադարձությունների ու ներկա ազգային գործունեության միջև։
Պատվիրակության անդամների համար այս պատկերը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացրել՝ հնարավորություն տալով թանգարանային միջավայրում անդրադառնալ նաև Արցախյան պատերազմի տարիների պատմական դրվագներին և այդ ժամանակաշրջանում ներգրավված անձանց դերակատարությանը։
Ուշագրավ է, սակայն, որ ներկայացված լուսանկարում Արևմտյան Հայաստանի դրոշը չի պատկերված։ Հուսանք, որ առաջիկայում թանգարանի ցուցադրության մեջ այն նույնպես կավելացվի՝ ամբողջացնելով Արևմտյան Հայաստանի պատմական խորհրդանիշների ներկայացումը։
