Արևմտյան Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

  • by WesternArmenia, 07 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
267 դիտում

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ (ՀՃՈՒ), որը երկար տարիներ ղեկավարել է անվանի հուշարձանագետ և պատմաբան Սամվել Կարապետյանը։

Հիմնադրամում պատվիրակությունը ծանոթացավ Սամվել Կարապետյանի հիշատակին նվիրված հուշատանը, նրա գրադարանին, ինչպես նաև հիմնադրամում պահպանվող թանգարանային արժեքներին ու նյութերին։ Այցը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ արժևորելու Սամվել Կարապետյանի երկարամյա աշխատանքը՝ հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման գործում։

Այցի ավարտին ՀՃՈՒ-ի կողմից պատվիրակության անդամներին նվիրաբերվեցին գրքեր՝ որպես պատմական և մշակութային ժառանգության պահպանման ու տարածման կարևոր խորհրդանշական քայլ։