Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Ժնևում է

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2024 in Կառավարություն
55 դիտում

Սույն թվականի մայիսի 13-ին Ժնևում ՄԱԿ-ի Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպությունը կիրականացնի Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանսը։ 

Նշենք, որ այս տարի նույնպես Արեվմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է կոնֆերանսին։

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի կողմից՝  մտավոր սեփականության, գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների եւ բանահյուսության հարցերով միջկառավարական կոմիտեի նիստերին հավատարմագրվելու պատվի 16-ամյակը։ 

Նախորդ տարի՝ Արմենակ Աբրահամեանն իր ելույթում հիշեցրել էր, որ արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Արեվմտյան Հայաստանը,  և նրա բնիկ հայ բնակչությունը, 1920 թվականին ինքնիշխան և անկախ պետություն ճանաչվելուց հետո, առանց միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ենթարկվում են ոչ միայն ցեղասպանության, այլև՝ բռնի տեղահանման և  տարածքային անեքսիայի, նրա գենետիկական ռեսուրսների ապօրինի յուրացման և զավթման, նրա ժառանգության և հոգևոր ու նյութական մշակույթի և ունեցվածքի համակարգված ոչնչացման, բնակչության բռնի կրոնափոխման, որը հասցնում է՝ Ցեղասպանության զոհ դարձած բնիկ ժողովուրդների գոյության ժխտմանը եվ  աղետալի հետևանքներ է ունենում ավանդական գիտելիքների փոխանցման և նրանց մշակութային ինքնաարտահայտման համար:

Մայսի 13-ին Western Armenia TV-ին ձեզ կներկայացնի կոնֆերանսի մանրամասները։