Խորհրդանշական հանդիպում Էջմիածնի մշակութային կենտրոնում

  • by WesternArmenia, 05 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
158 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը Ազգային ժողովի և կառավարության պատվիրակության հետ հրավերով մասնակցել է Էջմիածնի մշակութային կենտրոնում կայացած թատերական ներկայացմանը։

Ներկայացման կազմակերպիչը դրամատուրգ և արձակագիր, Խնուսի հայրենակցական միության նախագահ Սամվել Մհերյանն էր։

Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռը՝ Դոնալդ Վիլսոնը։ Ներկայացման ավարտից հետո տեղի ունեցած Արմենակ Աբրահամեանի և Դոնալդ Վիլսոնի հանդիպումը խորհրդանշական բնույթ էր կրում։ Նրանք փոխանակեցին իրենց կապի տվյալները՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ կապը շարունակելու ակնկալիքով։