”Կան երկու հայկական պետություններ”,֊Գիլերմո Կարամանյան (Մաս չորրորդ)-Կառավարություն

  • by Western Armenia, 21 Մարտի, 2024 in Կառավարություն
72 դիտում

Ահա թե ինչու՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չի կարող հավակնել թեկուզ մեկ սանտիմետր տարածքի, որը տարբերվում է այն տարածքից, որով 1991 թվականին որոշեց նոր երկիր դառնալ։

Դրա համար ես ձեզ կտրականապես ասում եմ, որ այս նպատակների համար էական չէ, թե ով է Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքական գործիչը՝ ինչ անուն ու ազգանուն էլ ունենա, ինչ գաղափարախոսություն էլ  ունենա։

Այս 30 տարուց ավելի,  տարածքային հարցերում ոչ ոք բացարձակապես որևէ բան չի հավակնել, ոչ էլ ապագայում որևէ տարածք կարող է հավակնել, քանի որ երկիրը օրինականորեն չի կարող դա անել։ Բայց, չնայած ասվածին թերևս, Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբեք չեն կարողանա հավակնել 29.800 կմ/քռ տարածքից դուրս այլ տարածքների։ Այլ բան է այն,  որ պնդելով պաշտպանել են համաշխարհային կառույցի կողմից հաստատված պատմական և իրավական սուտը, թե իրենք միակ հայերն են աշխարհում և ապրում են աշխարհի միակ հայկական պետությունում, և այլ բան է այն, որ նրանք կարող են համարձակվել հրապարակային հայտարարություններ անել, որոնք հակասում են հայ ազգային շահին և նպաստում  մեր թշնամիների շահերին։

Հետևաբար, մեզանից ոչ ոք չի կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն ժխտի 1920 թվականի՝ Արևմտյան Հայաստանի հայկական պետության և նրա քաղաքացիների( ովքեր դեռևս ապրում են Թուրքիայի և ադրբեջանի  կողմից յուրացված Արևմտյան Հայաստանում) և բոլորիս՝ ծնված որպես հայ   և հայերի  գոյությունը։ Մենք ապրում ենք աքսորված՝ Մեր Հայոց Հայրենիքից, թեև այս տողերը կարդացողներից շատերը դեռ չգիտեն, որ մենք Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն ենք։ Սա  ճանաչվել է 2007 թվականին՝ ՄԱԿ-ի կողմից։

Հայաստանի Հանրապետության ղեկավարները կարող են անել այն, ինչ ցանկանում են՝ պահպանելու իրենց կառավարած 29.800 կմ/քռ տարածքի  ամբողջականությունը, բայց չե՛ն կարող դեմ գնալ հայկական ազգային շահերին, չե՛ն կարող հերքել 1920 թվականի հայկական պետության և նրա իրավահաջորդի՝  մեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության գոյությունը։

Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են, բայց չեն կարող ասել, որ Նախիջեւանը, Արցախը, Ջավախքը, Կարսը, Արդահանը, Մանազգուարդը, Վանը, Երզինկան, Էրզրումը, Դիարբեքիրը, Տրապիզոնը, Բիթլիսը, Սվասը, Խարբերդը, Մուշը, Սասունը հայկական գավառներ չեն։

Եվ ամենաքիչը կարող են համարձակվել կասկածի տակ դնել Արարատ լեռան հայկականությունը՝ պնդելով, որ այն հայկական լեռ չէ կամ թուրքական լեռ է կամ՝ պատկանում է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։Դա դավաճանություն կլինի երկրին և Հայրենիքին։

Արցախն , անառարկելիորեն,  հայկական նահանգ է, իսկ Արարատ լեռը՝ աշխարհի ամենահայկական լեռը, ամենաբարձր կետը և մեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը՝ որպես 1920 թվականի հայկական պետության շարունակություն։

1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել են Խորհրդային Միությունը լուծարելու հիմնական նպատակով, և Հայաստանի Հանրապետության ղեկավարության համար խնդիր է` ցանկանում է այդ փաստաթուղթը դնել սեղանին, թե ոչ, համաձայնեցնել ինչի հետ,որ  ցանկանում է: Ինչ ցանկանում է՝  պայմանավորվի Ադրբեջանի հետ։

 Այն, ինչը   Հայաստանի ղեկավարները չեն կարող համաձայնել  Ադրբեջանի հետ՝ դա պայմանավորվածությունն է՝ վերացնելու հայկական ինքնիշխանությունը մեր նահանգների՝ Նախիջևանի և Արցախի նկատմամբ։  Նրանք չեն կարող ճանաչել Թուրքիայի իրավունքը մնացած գավառներից որևէ մեկի նկատմամբ, որը կազմում է Մեր  Հանրապետությունը։

Եզրափակելով՝ ես կցանկանայի ասել, որ հայերի և թուրքերի միջև գոյություն ունեցող միակ իրավական սահմանները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից հաստատված սահմաններն են։ 

Վուդրո Վիլսոնը, հանդես է եկել իր իրավարար վճիռով, որը նա կայացրել է 1920 թվականի նոյեմբերի 22-ին։

Հաստատ և անբողոքարկելի վճիռ, որն արդեն դարձել է միջազգային իրավունք, որը սահմանազատում է Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի միջև  օրինական և ներկայիս սահմանները։

Սա է հայկական իրականությունը։

Դուք, որ իմացաք այսօրվա հայկական իրականությունը, ձեր բոլոր հայկական շփումների ընթացքում  պետք է տարածեք այս գրավոր խոսքիս  մեջ պարունակվող օբյեկտիվ ճշմարտությունները՝ փոխանցելով բոլորին  և տարածելով  դրանք։ 

Այս առաջին պաշտոնական գործողությամբ, որպես մեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան,, հրավիրում եմ աշխարհասփյուռ բոլոր հայերին շտապ միանալ մեզ, որպեսզի միասին կարողանանք համապատասխան ռազմավարություններ մշակել և իրականացնել՝ մեր հայկական գավառներից յուրաքանչյուրը վերականգնելու համար: