“Կան  հայկական երկու պետություններ”։ Գիլերմո Կարամանյան (Մաս առաջին)

  • by Western Armenia, 18 Մարտի, 2024 in Կառավարություն
94 դիտում

Կան հայկական երկու պետություններ՝ ներկայիս և վավերացված միջազգային իրավունքով։

Այս հոդվածով նախ բոլոր հայ ընթերցողներին տեղեկացնում եմ, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը վերջերս ինձ նշանակել է Արգենտինայի Հանրապետությունում՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան։ 

Սա մեծ պատիվ է ինձ և իմ ընտանիքի համար,  այս նշանակումը պատմական է, որովհետև ես մեր սիրելի պետության առաջին դեսպանն եմ։ 

Ես պարտավորված եմ զգում. որ պարտավորեցնեմ ամբողջ միջազգային հանրությանը՝ հարգելու մեր պետությունը, մեր պատմությունը։ 

Հետևելով վերջերս Երևանում արված և ամբողջ աշխարհի մամուլի կողմից ստացված հրապարակային հայտարարություններին, որոնք ձգտում են ժխտել Հայաստանի տարածքային ամբողջականություն լինելը և  Հայաստանի Հանրապետությունը համարում են միայն  29800 կմ/քռ ,որից այն կողմ մենք չունենք տարածք,  ես համարում եմ, որ անհրաժեշտ է կառուցել  տեսլական և հայեցակարգային հստակություն մտցնել ՝ ճշգրիտ հասկանալու համար. Հայ ազգի պատմական, իրավական և տարածքային իրականությունը և ,այդպիսով,  կարողանանք ճիշտ չափորոշել մեզ անհասկանալի թվացող այս հայտարարությունները՝ դրանք համապատասխան համատեքստում տեղավորելու համար։

Մենք պետք է իմանանք, թե ինչն է օբյեկտիվորեն ճիշտ այդ հրապարակային հայտարարություններում, իսկ ինչն է ՝ օբյեկտիվորեն կեղծ:

Ավելի լավ հասկանալու համար,  այս անգամ կսկսեմ վերջից, որպեսզի իմանամ, թե՝ ո՛րն է իրականությունը, հասկանանք, թե ինչպես հասանք այս իրականությանը։

Որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան հայտարարում եմ, որ Նախիջևանը, Արցախը, Ջավախքը, Կարսը, Արդահանը, Վանը, Երզինկան,Կարինը, Տիգրանակերտը, Տրապիզոնը, Բիթլիսը, Սվասը, Խարբերդը, Մուշը և Սասունը հայկական գավառներ են և հայկական են ճանաչված միջազգային իրավունքով։

Իրական հայկական իրականությունը այն չէ, ինչ դուք գիտեք, բայց այն շատ ավելի հարուստ է և ապագայի մեծ հեռանկարով, մի իրականություն, որը դիտավորյալ թաքցրել են ձեզնից Հայաստանի Հանրապետության “հայ” ղեկավարները՝ ողջ հայության ղեկավարությունը։ Սփյուռքը  համաշխարհային աշխարհաքաղաքական ահռելի ներուժ ունի, որպեսզի մենք բոլորս՝ աշխարհի տարբեր քաղաքներում և մեր Հայրենիքից դուրս ծնված հայերս, չանտեսենք, որ մեր ծննդյան օրվանից մենք հայ ենք, Հայկական պետության քաղաքացիներ, ճանաչվել է բազմիցս և առավելագույն հանդիսավորությամբ, դե ֆակտո և դե յուրե՝  1920 թվականին: Առանց այլևս գնալու, այստեղ՝ Արգենտինայի Հանրապետությունում, ճանաչումը կատարվեց ամենաբարձր մակարդակով՝ Նախագահ Հիպոլիտո Յրիգոենի կողմից հրապարակված և հաստատված իր կողմից։ Կանցլեր Նիկոլաս Ավելանեդայի կողմից՝  1920 թվականի մայիսի 3-ի թիվ 46 հրամանագրով։

Համաշխարհային քաղաքական առաջնորդների կողմից այդքան խանդով պահպանված այս գաղտնիքը, որը, ցավոք, ներառում է նաև հայ առաջնորդներ, պաշտպանվել է այս դերակատարների կողմից ավելի քան 30 տարի և դրանից հետո թուլացրել է հայ ազգին՝ զրկելով հայկական սփյուռքից, որն ապրում է աշխարհի կարևորագույն քաղաքներում։ Իր նշանակությամբ,  աշխարհը,  խոչընդոտելով մեր ցանկությանը՝ միավորվելու մեր հողերը վերականգնելու հայրենանվեր նպատակին, որը ճանաչվել է՝ որպես հայկական՝ միջազգային իրավունքով,  և այս ճանաչմամբ՝ ուժի մեջ է ։ 

 Արգենտինայի Հանրապետությունում՝  Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան Գիլերմո Կարամանյան․

Շարունակելի․․․