Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ՝ ՈՒրուգվայում

  • by Western Armenia, 24 Ապրիլի, 2024 in Կառավարություն
39 դիտում

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:

Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությա մեջ ասվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ուրուգվայի արտաքին գործերի փոխքարտուղար Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ։ Արարողությանը ներկա է գտնվել նաև ՝ Արևմտյան Հայաստանի հյուպատոս դոկտոր Պաբլո Թայիլանյանը։