




Շաբաթ օրը Արևմտյան Հայաստանի Հանրապետության երևանյան գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում՝ Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանի և արցախահայության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված՝ արցախահայերի իրավունքներին առնչվող դիմումների ընթացքն ու դրանց շուրջ առկա հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև նոր համայնքների ձևավորման նախաձեռնությանը, որը նպատակ ունի ամրապնդելու արցախահայության ներքին կապերն ու համատեղ գործունեության հնարավորությունները։
Ընդգծվեց համայնքների համախմբման և միասնական խորհրդի շուրջ համագործակցության կարևորությունը՝ ընդհանուր խնդիրները համակարգված քննարկելու, նախաձեռնությունները համադրելու և արցախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Հանդիպումը կարևոր առիթ էր համատեղ մտահոգություններն ու առաջնահերթությունները քննարկելու, փոխգործակցության նոր ուղիներ նախանշելու և համայնքային կառույցների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։
