Հունիսի 10֊ին կայացավ ԱՀՀ Կառավարության հերթական 18-րդ նիստը

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Կառավարություն
17 դիտում

Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՀՀ նախագահ Տիկին Լիտիա Մարկոսեանը, ով  հիշեցրեց հայոց լեզվով նիստերն անցկացնելու  կարևորության մասին՝ անհրաժեշտության դեպքում թարգմանելով համապատասխան լեզուներով։ Տիկին Նախագահը խոսեց Սևրի դաշնագրի իմացության և  իրականացման կարևորության մասին, և՝ "... թեև մենք դեռ երիտասարդ կառավարություն ենք, և մեզ դեռ տարիներ պետք կգան վերջանական հաղթանակի հասնելու համար, բայց մենք մեր ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ հասնելու ենք մեր վերջնական  հաղթանակին"։֊իր խոսքում շեշտեց ԱՀՀ Նախագահ Տիկին Լիտիա Մարկոսեանը։

Այնուհետև նիստը շարունակեց ԱՀՀ ԱԽ նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը՝ առավել հանգամանալից և մանրամասն ներկայացնելով և բացատրելով Սևրի դաշնագրի կարևոր դրույթները՝ Արևմտյան Հայաստանի պետության կայուն կայացման գործում։ "Մենք պետք է թիկունք կանգնենք Սևրի դաշնագրի իրականացմանը։ Ազգային Սահմանադրության հիման վրա մենք ընտրեցինք նախագահ, և նա վավերացրեց Սևրի դաշնագիրը։ Արևմտյան Հայաստանի պետությունն է, որ ճանաչեց և վավերացրեց Սևրի դաշնագիրը։ Շուտով մենք կնշենք այդ նշանակալից իրադարձության 8֊րդ տարելիցը"։֊ նշեց պարոն Աբրահամեանը։

Իր խոսքում ԱՀՀ ԱԽ նախագահն անդրադարձավ նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կարևորությանը ՝ կապված Սեւրի դաշնագրի հետ։

Սևրի դաշնագրի մասին  խոսելիս պարոն Նախագահը  համեմատականներ  անցկացրեց Լոզանի պայմանագրի դրույթների հետ։

Պարոն Աբրահամեանը հիշեցրեց, որ օգոստոսի 10֊ին Սևրի պայմանագիրը ստորագրել է նաև Թուրքիոյ սուլթանի հրամանով, և կան տեսանկարահանված կադրեր, որոնք կարևոր ու նշանակալից փաստեր են, որոնք կարող ենք օգտագործել ի շահ և հօգուտ մեր Արևմտյան Հայաստանի Հանրապետության կայուն կայացման գործում ։

 Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱՀՀ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը, ներկայացրեց նաև դրամաշնորհային հայտի մոդելը մեր հաստատությունների կողմից ներկայացված ծրագրերն իրականացնելու համար։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։