Վազգեն Սիսլյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում՝ Արևմտյան Հայաստանի Երևանի առաքելությունում

  • by WesternArmenia, 31 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
218 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի 70-ամյակին։

Միջոցառումը մեկնարկեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի բացման խոսքով։ Նա շնորհավորական ուղերձ հղեց Վազգեն Սիսլյանին՝ ընդգծելով նրա անցած ուղու, ազգային նվիրումի և հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած դերի կարևորությունը։

Այնուհետև ելույթներով հանդես եկան միջոցառմանը ներկա տարբեր գործիչներ ու հյուրեր, որոնք իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին հոբելյարին՝ արժևորելով նրա գործունեությունն ու տարիների նվիրումը ազգային պայքարին։

Հանդիսության ընթացքում ներկայացվեց նաև «Վան» գործողության մասին պատմող ֆիլմը, որը հնարավորություն տվեց ներկաներին վերհիշելու այդ պատմական գործողության հանգամանքներն ու մասնակիցների անցած ուղին։ Միջոցառմանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսորը։

Հոբելյանական միջոցառման կարևոր պահերից էր Վազգեն Սիսլյանին խորհրդանշական պարգևների, շքանշանների և բազմաթիվ մեդալների հանձնումը։ Նրան փոխանցվեցին նաև շղթաներ՝ որպես հարգանքի, գնահատանքի և երախտագիտության խորհրդանիշ։

Հանդիսությունը վերածվեց ոչ միայն հոբելյանական շնորհավորանքի, այլև ազգային հիշողության, պատմական իրադարձությունների արժևորման և հայ ժողովրդի պայքարի ուղին շարունակած գործիչներին հարգանքի տուրք մատուցելու առիթի։Վազգեն Սիսլյանի 70-ամյակին նվիրված այս միջոցառումը ևս մեկ անգամ համախմբեց ներկաներին ազգային պատմության, հիշողության և նվիրումի շուրջ։