Աշոդ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին  ներկա էին Արևմտյան Հայաստանի ղեկավարները

  • by Editbeglari, 28 Փետրվարի, 2026 in Լուրեր
107 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ  Նելլի Հարությունյանը մասնակցել են ազգային հերոս Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հիշատակի արարողությանը նվիրված միջոցառմանը, որը կայացել է Իսահակյանի գրադարանում։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է Բեկորի կյանքի և մարտական ուղու մասին վավերագրական ֆիլմ։ Ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու հերոսի մասին պատմող հուզիչ կադրեր, ինչպես նաև հիշատակվել է Բեկորի և նախագահի հանդիպման մի փոքր պատմություն, որը ևս մեկ անգամ ընդգծել է նրա նվիրվածությունն ու ազգային գաղափարներին հավատարմությունը։

Իր ելույթում նախագահ Արմենակ Աբրահամեանը խոսել է Աշոտ Բեկորի մասին՝ նրան բնութագրելով որպես ազգային հերոս, ով իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ Նա նշել է, որ Բեկորի կերպարը պետք է օրինակ լինի նոր սերնդի համար՝ հայրենասիրության, խիզախության և անձնազոհության խորհրդանիշ։

Հիշատակի միջոցառումը անցել է հուզիչ և արժանապատիվ մթնոլորտում՝ ընդգծելով, որ Բեկորի հիշատակը շարունակում է ոգեշնչել և միավորել հասարակությանը։