
Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը ոչ պաշտոնական այցով այցելել է Ծիծեռնակաբերդ՝ տեղում հետևելու հուշահամալիրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախագահը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանությունների զոհերի հիշատակին՝ մասնավորապես հիշելով Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերին։ Այցի ընթացքում Արմենակ Աբրահամեանը ծաղիկներ է խոնարհել նաև Հունաստանի կողմից տեղադրված ծաղկեպսակի մոտ՝ ընդգծելով միջազգային համերաշխության և պատմական արդարության կարևորությունը։
Նախագահի խոսքով՝ հիշողությունը ոչ միայն հարգանքի, այլև պատասխանատվության խորհրդանիշ է՝ ուղղված ապագա սերունդներին խաղաղության և արժանապատիվ կյանքի պատգամ փոխանցելուն։
