Արևմտյան Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԱԿ-ում նախատեսվող հանդիպման ընթացքում պատրաստվում են բարձրացնել Արևմտյան Հայաստանի տարածքում հայ ժողովրդի՝ որպես բնիկ ժողովրդի ապրելու, հող ունենալու և ինքնակազմակերպվելու իրավունքի հարցը։
Նրանց խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային անդրադառնալն է, այլ նաև պատմական հայրենիքում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը միջազգային հարթակում ներկայացնելը։ Հայտարարվել է, որ քննարկումների ընթացքում շեշտադրվելու են պահանջատիրության, պատմական արդարության և բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության խնդիրները։
Ներկայացուցիչները նաև նշել են, որ նախատեսում են հանրությանը ներկայացնել ՄԱԿ-ում կատարվող աշխատանքների ընթացքը, հրապարակել տեսանյութեր և ուղերձներ՝ ներկայացնելով իրականացվող գործունեությունը և առաջիկա ծրագրերը։
