Հարցազրույց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ

  • by Western Armenia, 20 Սեպտեմբերի, 2023 in Կառավարություն
265 դիտում

Սեպտեմբերի 19-ից թշնամին կիրառել  է իր ձեռքի տակ եղած ողջ զինանոցը`քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ սպանելով 9 ամիս շրջափակման մեջ գտնվող և հյուծված խաղաղ ՀԱՅ բնակչությանը։

Բաքուն մի կողմից շարունակում է զորքի տեղաշարժը, կրակում է Արցախում, մյուս կողմից Երևանին  է ուղարկում խաղաղության պայմանագրի իր առաջարկները, որոնց մասին Երևանյան իշխանությունները լռում են։

Western Armenia TV-ին այս հարցի շուրջ զրուցել է՝  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ, ով   խոսեց Արցախի հրատապ իրադարձություններից, որոնք անմիջական կապ ունեն ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանի հետ։Վերլուծեց իրավճակը, տվեց հստակ գնահատականներ, պահպանելով Արևմտյան Հայաստանի կողմից ձևավորված հստակ տեսլականը։

Ներկայացրեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության  օրենքը  կապված «Արցախի ինքնավարության» մասով, նշելով որ ինքնորոշման իրավունքը շատ հաճախ շփոթվում է անկախության հետ:Անդրադարձավ նաեւ 1988 թվականին սկսած համազգային շարժմանը, որի գլխաոր նպատակը Արցախի ազատագրումն էր մինչեւ Արեւմտյան Հայաստան:  Վերջում համախմբման կոչ հղեց համայն հայությանը, ասելով՝ «Եթե ամբողջ հայությունը կցավի, ապա պետք է հասկանա, որ աշխատանք ունենք տանելու հայրենիք պաշտպանելու համար»։

Հարցազրույցը կարող եք դիտել, մեր յութուբյան ալիքում․

https://www.youtube.com/watch?v=XfiBDmysk18