ՄԱԿ-ում Գագիկ Թադևոսյանը բարձրաձայնել է արհեստական բանականության միջոցով հայատյացության տարածման վտանգը

  • by Editbeglari, 13 Հուլիսի, 2026 in Լուրեր
240 դիտում

Արևմտյան Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Գագիկ Թադևոսյանը ՄԱԿ-ի նիստում ունեցած իր ելույթում ուշադրություն է հրավիրել արհեստական բանականության և համացանցային հարթակների միջոցով տարածվող հայատյացության աճող վտանգի վրա։

Նա նշել է, որ թեև արհեստական բանականությունն այսօր դարձել է ժամանակակից աշխարհի ամենաարդիական տեխնոլոգիաներից մեկը, որոշ պետություններ այն օգտագործում են ոչ թե խաղաղության և համագործակցության, այլ ատելության քարոզչության նպատակներով։

Գագիկ Թադևոսյանի խոսքով՝ համացանցում, մասնավորապես Ադրբեջանից և Թուրքիայից տարածվող բազմաթիվ հրապարակումներում և YouTube-ի հարթակում շարունակաբար տարածվում են հայերի նկատմամբ բռնության կոչեր՝ «սպանել հայերին» բովանդակությամբ։ Նրա գնահատմամբ՝ նման ատելության խոսքը վտանգավոր է և հիշեցնում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունների շարունակական սպառնալիքը, որի վերջին դրսևորումներից էր Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։