Քո կարծիքը ուժ է։ Քո ձայնը՝ պատմական նշանակություն ունի։
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը նախաձեռնում է պատմաքաղաքական սոցիոլոգիական հարցում՝ ազգային իրավունքների, պատմական հիշողության և քաղաքական ապագայի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցելը կտևի ընդամենը մոտ 2 րոպե։
Այս նախաձեռնությունը պարզապես սովորական հարցում չէ։ Այն նպատակ ունի հավաքել հանրության կարծիքը և ձևավորել հավաքական պատկերացում մեր ազգային իրավունքների, պատմական հիշողության պահպանման և ապագայի տեսլականի մասին։
Յուրաքանչյուր մասնակցի կարծիքը կարևոր է, քանի որ այն դառնում է ընդհանուր ձայնի մի մաս։ Այդ ձայնը կարող է նպաստել ազգային խնդիրների շուրջ հանրային դիրքորոշման ձևավորմանը և դրանց միջազգային ներկայացմանը։
Մասնակցիր և թող քո ձայնը նույնպես դառնա այդ հավաքական ինքնագիտակցության մի մասը։
