Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիագումար նիստի ընթացքում ելույթ ունեցավ կառավարության խոսնակ Շողեր Բիլեմճեանը՝ անդրադառնալով խորհրդարանի դերին, ազգային միասնության կարևորությանը և պետական մտածողության անհրաժեշտությանը։
Ողջունելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանին, Ազգային ժողովի պատգամավորներին և նիստի մասնակիցներին՝ Շողեր Բիլեմճեանը նշեց, որ խորհրդարանը հավաքվել է ոչ միայն հերթական նիստ անցկացնելու, այլև վերահաստատելու այն տեսլականը, որը միավորում է բոլորին՝ ծառայելու ժողովրդին, պաշտպանելու ազգային շահերը և ամրապնդելու պետական գաղափարը։
Նա ընդգծեց, որ Ազգային ժողովը ժողովրդավարական կառավարման կարևորագույն հիմնասյուներից է, որտեղ ձևավորվում են քաղաքական և օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են պետական զարգացման, պետական կառույցների ամրապնդման և հանրային բարեկեցության ապահովմանը։ Նրա խոսքով՝ խորհրդարանի աշխատանքի արժեքը պետք է գնահատվի ոչ միայն ընդունված որոշումների քանակով, այլև դրանց ազդեցությամբ՝ ազգային իրավունքների պաշտպանության, հանրային շահի սպասարկման և պետական ինստիտուտների կատարելագործման գործում։
Ելույթում անդրադարձ եղավ նաև ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Նշվեց, որ աշխարհաքաղաքական, տնտեսական և հասարակական փոփոխությունները պահանջում են պատասխանատու մոտեցում, ազգային համախմբում և հստակ առաջնահերթություններ։
Շողեր Բիլեմճեանը կարևոր համարեց նաև Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանի գործունեությունը՝ ընդգծելով նրա ներդրումը օրենսդիր մարմնի համակարգված աշխատանքի կազմակերպման, ժողովրդավարական գործընթացների պահպանման և ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների առաջմղման գործում։
Ելույթի ավարտին Շողեր Բիլեմճեանը վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի շարունակել պետական հաստատությունների ամրապնդումը և ծառայել ազգային նպատակների իրականացմանը։ Նա մաղթեց արդյունավետ աշխատանք, նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի բարօրություն ժողովրդի և ի զորացումն Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության։
