ԱՀՀ ԱԺ հերթական  նիստ

  • by Western Armenia, 13 Մարտի, 2024 in Խորհրդարան
87 դիտում

Մարտի 13֊ին` սկայպի առցանց հարթակում, տեղի ունեցավ ԱՀՀ ԱԺ 3֊րդ գումարման հերթական  նիստը։

Նիստի ընթացքում բացման խոսքով     հանդես եկավ ԱՀՀ առաջին  Նախագահ պարոն Արմենակ Աբրահամեանը․  Նա շնորհավորեց Արևմտյան Հայաստանի քաղաքացիներին և բնիկ Արևմտյան Հայաստանում ապրող  մահմեդականացված հայերի  ռամադանը  և  գալիք Արևմտյան Հայաստանի  նոր տարին, որը սկսում է մարտի 21-ին :

Նիստը շարունակեց ԱԺ նախագահ տիկին Նելլի Հարությունյանը ` ներկայացրեց  ԱԺ ներքին կանոնակարգի  լրացումները, որոնք հաստատվեցին պատգամավորների կողմից։

Աժ ընթացիկ թեման էր  Ալմա Աթայի  հռչակագիրը, որը սկսվեց Արմենակ Աբրահամեանի և պատգամավորների  հարց ու պատասխաններով, անցնելով շատ ակտիվ քննարկման։ Քննարկվեցին նաև մի շարք   ընթացիկ  և   օրակարգային հարցեր։