ԱՀՀ ԱԺ նիստ 

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2024 in Խորհրդարան
89 դիտում

Փետրվարի 21֊ին` սկայպի առցանց հարթակում,երեկոյան ժամը 21։30֊ին, կայացավ Արևմտյան  Հայաստանի  ԱԺ 3֊րդ գումարման 10֊րդ  նիստը։ Նիստը սկսեց ԱԺ տիկին նախագահը` Միսաք Մանուշյանի  աճյունի` վերահուղարկավորման արարողության մասին հակիրճ խոսքով։ Արարողությանը , որը տեղի ունեցավ  Ֆրանսիայում  , ներկա է գտնվել և իր  հովանավորչությունը  ցուցաբերել ԱՀՀ առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը։  

 Այնուհետև ԱԺ նախագահը ներկայացրեց ԱԺ Ներքին կանոնակարգի և ԱՀՀ  Կառավարության ձևավորման 3֊րդ և 4֊րդ փուլերի վերաբերյալ  փոփոխություններն ու լրացումները։

Նա  հիշեցրեց ԱՀՀ կառավարության անդամներին և պատգամավորներին` ԱՀՀ անձնագրեր և պատգամավորական մանդատներ ունենալու կարևորության հարցը։

Նիստի ընթացքում  քննարկվեցին անվտանգային և ներքին կանոնակարգային մի շարք հարցեր։ Ամփոփելով  նիստը` ԱԺ Նախագահ տիկին Նելլի  Հարությունյանը  հորդորեց գրել և ստորագրել Գաղտնիության կանոններն ու երդման տեքստը։