ԱՀՀ ԱԺ 11-րդ նիստ 

  • by Western Armenia, 29 Փետրվարի, 2024 in Խորհրդարան
95 դիտում

Փետրվարի 28֊ին` սկայպի առցանց հարթակում   կայացավ Արևմտյան  Հայաստանի  ԱԺ 3֊րդ գումարման  հերթական  11-րդ նիստը։

 Փետրվարի 28֊ին` սկայպի առցանց հարթակում,  կայացավ Արևմտյան  Հայաստանի  ԱԺ 3֊րդ գումարման  հերթական  նիստը։

 Նիստի բացումն արեց և օրակարգային թեմաներով հանդես եկավ  ԱՀՀ առաջին  Նախագահ պարոն   Արմենակ Աբրահամեանը։  Օրակարգի հարցերին անրադարձավ   ԱԺ նախագահը`   ներկայացնելով Օրենքի նախագծեր, ծրագրեր, զեկույցներ գրելու ընթացակարգը, որը հստակ ձևակերպված է ԱՀՀ ԱԺ ներքին կանոնակարգում։  Քննարկվեց Միսաք Մանուշյանի` աճյունի վերահուղարկավորման  արարողակարգի համար` Ֆրանսիայի կառավարությանը, խորհրդարանին  և սենատին շնորհակալական նամակ գրելու հարցը։  Պատգամավորներն  առաջարկեցին  անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստան Աշխարհի։ Համալրվեցին  ԱԺ հանձնաժողովները`  պատգամավորների անուններով։  

 Ամփոփելով  նիստը` ԱԺ նախագահը  կրկին  հորդորեց գրել և ստորագրել Գաղտնիության կանոններն ու երդման տեքստը։