ԱՀՀ ԱԺ 15-րդ նիստ

  • by Western Armenia, 27 Մարտի, 2024 in Խորհրդարան
61 դիտում

Մարտի 27֊ին ` սկայպի առցանց հարթակով,  կայացավ ԱՀՀ ԱԺ 15-րդ նիստը։ Նիստի ընթացքում ԱՀՀ  ԱԺ նախագահ տիկին Նելլի Հարությունյանն ընթերցեց Օրինագիծ, որը ներկայացվել էր իրավական հանձնաժողովին, որը քննարկելուց հետո պետք է ներկայացվեր Աժ ընդհանուր ժողովին։ 

Նա պատգամավորներին առաջարկեց` ծանոթանալ և մինչև հաջորդ ԱԺ նիստ` ներկայացնել իրենց կողմից առաջարկություններն ու լրացումները, դիտողություններն ու փոփոխությունները, եթե այդպիսիք լինեն, որից հետո ընդունեն Օրնագիծը։

Հաջորդիվ ԱԺ  Նախագահը  ներկայացրեց ապրիլ ամսին նախատեսված միջոցառումները և հորդորեց ԱԺ պատգամավորներին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր միջոցառումներին և ներկայացնել իրենց կողմից  տարված աշխատանքների մասին հաշվետվություններ։  

Տիկին Հարությունյանը խոսեց  հունիսին կայանալիք ԱԺ երկրորդ լիագումար նիստի մասին։

Քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։