ԱՀՀ ԱԺ 19-րդ նիստ

  • by Western Armenia, 01 Մայիսի, 2024 in Խորհրդարան
42 դիտում

Մայիսի 1֊ին` սկայպի առցանց հարթակով, կայացավ ԱՀՀ ԱԺ հերթական նիստը։ Նիստին բացման խոսքով հանդես եկավ ԱՀՀ ԱԺ  Նախագահ  Նելլի Հարությունյանը,    ներկայացնելով   Ապրիլ 24֊ի  և  27֊ի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության,  ոգեկոչման արարողությունների, միջոցառումների, կազմակերպչական և ներկայացուցչական հարցերը, որը  տեղի ունեցավ  Ազգային ժողովի  և կառավարության հետ համատեղ` Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանի բարձր հովանու ներքո։  Օրակարգի հաջորդ քննարկվող թեման ներկայացրեց Պատգամավոր Բենիամին Հովհաննիսյանը ով հաշվետու եղավ Խորհրդարանին ներկայացնելով Արևմտյան Հայաստանի թրքախոսների հանձնաժողովի առաջին  հանդիպման մանրամասները, որը տեղի էր ունեցել  ԱՀՀ Երևանյան գրասենյակում։ Ներկայացվեցին նաև առաջիկա   Խորհրդարանի երկրորդ լիագումար նիստին վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային և ընթացիկ հարցեր։