ԱՀՀ ԱԺ 20-րդ նիստ

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2024 in Խորհրդարան
27 դիտում

Մայիսի 8-ին Սկայպի առցանց հարթակում տեղի ունեցավ  Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստը։

 Նիստի ժամանակ,   բացման խոսքով հանդես եկավ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը՝ ներկայացնելով օրակարգը։

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշակույթի, արվեստի, ժառանգության և ավանդական գիտելիքների ազգային հանձնաժողովի նախագահ Արմեն Պետոյանի մասնակցությամբ և խորհրդով քննարկվեցին   մի շարք նախապատրաստական ​​հարցեր՝ առաջիկա ամիսներին, հատկապես օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, «Կոմիտասյան Հայասդան» խորագրով ֆլեշմոբին մասնակցելու համար։

Նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց  զում  հանդիպումը, որը տեղի է ունեցել  09.05.24-ին, ժամը 21:30-ին՝ Արևմտյան Հայաստանի Ազգային Սահմանադրության 8-րդ տարեդարձի թեմայով:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք  օրակարգային  արդիական հարցեր։