ԱՀՀ ԱԺ 3-րդ գումարման 2-րդ լիագումար նիստ

  • by Western Armenia, 03 Հունիսի, 2024 in Խորհրդարան
31 դիտում

Հունիսի 2-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցավ ԱՀՀ ԱԺ III գումարման, երկրորդ լիագումար նիստը։ Այն մեկնարկեց ԱՀՀ օրհներգով(Զարթիր Լաո), և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ բոլոր ժամանակների նահատակների։

Օրակարգի ընդունման սկիզբը հայտարարեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։ Առաջին հատվածը նվիրված էր նոր պատգամավուրության թեկնածուներին, որոնք 30 անցողիկ ձայնով համալրեցին շխշարքերը։

Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը ներկայացրեց Սևրի դաշնագրի ստորագրված եւ վավերացված Արեւմտյան Հայաստանի կողմից և հիմնական դաշնագրի գործարկման մեխանիզմների հիմքերը։ Այն կներկայացվի նաեւ պատգամավորներին, որոնք պետք է  դիրքորոշում հայտնեն հարցերի վերաբերյալ։ 

Երկրորդ հատվածում, որը նվիրված էր նախագահությանը և կառավարությանը,  ողջյունի խոսքով հանդես եկավ ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանը։ Նա անդրադարձավ Արևմտյան Հայաստանի ռազմավարական խնդիրների կարևորությանը։ Ազգային խորհրդի նախագահն անդրադարձավ ՄԱԿ-ի գենետիկ ռեսուրսների պահպանության հիմնահարցերին, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ընդունված և մի քանի երկրների կողմից վավերացված փաստաթղթին։ 

Իսկ կառավարության կողմից ելույթ ունեցան Արտաքին գործերի փոխնախարար Վարդան Սիմոնեանը և Արգենտինայում լիազոր դեսպան Գիլերմո Կարամանյանը։

Երկրորդ լիագումար նիստն ամփոփեց Արմենակ Աբրահամյանը, որը խոսեց հայի տեսակից, բացառիկ ունակություններից, հայոց լեզվի հզորագույն ազդեցության եւ  մեր ինքնության բացառիկության մասին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան գրասենյակում հյուրընկալվել էին Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցները Վանից։

ԱՀՀ ԱԺ 3-րդ գումարման, երկրորդ լիագումար նիստին կարող եք հետեւել նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցի մեր էջում։