ԱՀՀ ԱԺ 7-րդ նիստ

  • by Western Armenia, 08 Փետրվարի, 2024 in Խորհրդարան
119 դիտում

2024 թ. փետրվարի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21։30֊ին,   առցանց  հարթակում, տեղի ունեցավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության  Ազգային Ժողովի հերթական նիստը։ 

Նիստը վարում էին ԱՀՀ Նախգահն ու ԱՀՀ ԱԺ Նախագահը, ներկա էին կառավարության անդամներ և պատգամավորներ։ 

 Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելու  ԱՀՀ պատվավոր քաղաքացի, հասարակական և մշակութային գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակը։ Ներկաներն իրենց ցավակցական խոսքերն ասացին Գագիկ Գինոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, կատարվեցին ԱԺ ներքին կանոնակարգի փոխլրացումներ, համալրվեցին ԱԺ հանձնաժողովները,ներկայացվեցին  

ԱԺ պատգամավորական մանդատ ստանալու ընթացակարգերը ։ 

ԱՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ