Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

  • by Western Armenia, 06 Ապրիլի, 2024 in Խորհրդարան
73 դիտում

Օրենք  Թիվ 1․   2024․04․03

Հիմնվելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 76-րդ հոդվածի վրա՝ Հանրապետության նախագահը 21 օր ունի ստորագրելու և հրապարակելու Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ընդունված օրենքը:

Հաշվի առնելով հետևյալ դրույթները (սկզբունքները).

1) Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածները: 

2) Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը: 

3) Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները (հռչակագիրներ): 

4) Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:

ՆԱԽԱԲԱՆ 15-րդ կետ. Հայաստանի Հանրապետության (Արևելյան Հայաստան) հետ հարաբերությունները:

Եվ հաշվի առնելով Հայաստանի /Արևելյան Հայաստան/ առանձնահատուկ փաստական և իրավական դիրքը  Արևմտեան Հայաստանի կառավարության կազմավորման պահին և  ներկայումս՝ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը ընդունում է օրենսդրական հետևյալ ակտերը.

Հոդված 1. - Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն) տարածքը Արևմտյան Հայաստանի (Հայաստանի) տարածքի բաղկացուցիչ մասն է՝ համաձայն 1920 թ. հունվարի 19-ին փաստացի ճանաչված Հայաստան պետության, ապա նույն թվականի մայիսի 11-ին իրավական ճանաչված Հայաստան պետության:

Հոդված 2. - Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն) հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդի անբաժանելի բաղադրիչն է, ուստի իրավունք ունի դիմել Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Հոդված 3. - Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն)  հայ ժողովորդի կառավարությունը որպես ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։

Հոդված 4. – Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է  Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն) հայ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքով հռչակած Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն) ինքնավարությունը: Արևելյան Հայաստանի (Հայաստանի  Հանրապետություն) ինքնավար շրջանը 1920 թվականից անբաժանելի է Արևմտյան Հայաստանի պետությունից՝ հարգելով Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Հոդված 5. - Սույն օրենքը վավերացվելուց հետո ներառվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ:

Հոդված 6 - Վավերացվելուց հետո սույն օրենքը հրապարակվելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

Նախագահը, կառավարության անդամները և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները սույն օրենքի ընդունումը համարեցին պատմական փաստ Հայաստանի համար: