Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ նիստ

  • by Western Armenia, 03 Փետրվարի, 2024 in Խորհրդարան
74 դիտում

Հունվարի 31 ֊ին    տեղի ունեցավ  Արևմտյան Հայաստանի  Հանրապետության  Ազգային Ժողովի առցանց 6-րդ նիստը։ 

Նիստի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովների աշխատանքային կարգի վերբերյալ հարցեր,երբ ԱԺ հանձնաժողովները պետք է  ներկայացնեն իրենց վեցամսյա աշխատանքային ծրագրերը, առաջարկվեցին  մի շարք հարցեր։ 

Հանդիպման ընթացքում խոսվեց  հունվարի 27- ին կայացած Արցախի՝  “Հայրենատիրաց միության” հետ հանդիպման  մանրամասները, որը տեղի էր ունեցել  Արևմտյան Հայաստանի Հանրապետության  Երևանյան գրասենյակում։ Հիշեցնենք, որ հանդիպմանը  մասնակցում էին  ԱՀՀ  ԱԺ պատգամավորներ։ Միջոցառումը կազմակերպել էր  ԱՀՀ  ԱԺ  Արցախահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովը։ Հանդիպման վերջում արցախահայերը խնդրել էին՝ ավելի հաճախ կազմակերպել հանդիպումներ՝  ԱՀՀ երևանյան գրասենյակում։