Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by Editbeglari, 03 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
125 դիտում

Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանի գլխավորությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։

Այցի նպատակներից էր նաեւ հուշահամալիրում իրականացվող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին հետեւելը եւ դրանց վերաբերյալ հաշվետվություն կազմելը։

Տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի ամռանը հուշահամալիրում մեկնարկել է բարեկարգման եւ նորոգման աշխատանքների հերթական փուլը։ 2026 թվականի գարնանը, ընդառաջ ապրիլի 24-ին, ավարտվել էին հուշահամալիրի առանցքային կառույցների հիմնանորոգման աշխատանքները։

Ներկայում իրականացվում է հիմնանորոգման երկրորդ փուլը։ Առաջին փուլում վերականգնվել են հուշակոթողի 12 մույթերից առաջին երեքը, իսկ այժմ աշխատանքները շարունակվում են հաջորդ մույթերի վրա՝ դրանց ամրությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են փուլերով, ուստի հուշահամալիրի հիմնական տարածքը շարունակում է բաց մնալ այցելուների համար։