Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 34-րդ նիստը

  • by Editbeglari, 28 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
148 դիտում

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 34-րդ նիստը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 23-ին՝ առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցել է 52 ընտրված պատգամավորներից 12-ը։

Օրակարգում քննարկվել են Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության շուրջ մեկ տասնամյակ իրականացվող գործունեությունն ու դրա հետագա զարգացման հարցերը։ Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական և հասարակական իրավիճակը՝ մասնավորապես անվտանգության, սահմանային խնդիրների և առկա անորոշությունների համատեքստում։

Նիստում ընդգծվել է, որ երկրի առջև ծառացած խնդիրները պետք է դառնան ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև կառուցողական քննարկումների և գործնական լուծումների որոնման առարկա։

Նիստն ամփոփել է Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։