2026 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 35-րդ նիստը, որին առցանց ձևաչափով մասնակցել է 17 պատգամավոր։
Նիստի ընթացքում հաստատվել է օրակարգը և ընթերցվել նախորդ նիստի արձանագրությունը։ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսել է Վրեժ Աբրահամյանի անժամանակ մահվան և դրան առնչվող իրավական գործընթացների մասին։ Քննարկվել են նաև Արևմտյան Հայաստանի կառույցների ամրապնդման, անվտանգության և Հայաստանի ներկայիս քաղաքական ու հասարակական իրավիճակի հետ կապված հարցեր։
ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը կարևորել է մշակութային և կրթական ծրագրերի ակտիվ իրականացումը՝ ընդգծելով գործնական ծրագրերի, զեկույցների, միջոցառումների և փոխօգնության նախաձեռնությունների մշակման անհրաժեշտությունը։
Նիստն ամփոփել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։
