Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստ

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Խորհրդարան
73 դիտում

Մայիսի 15֊ին Skyp-ի առցանց հարթակում կայացավ ԱՀՀ ԱԺ հերթական նիստը։ Նիստին օրակարգային  հարցերը վարեց  ԱՀՀ ԱԺ  փոխնախագահ Գայանե Թադևոսյանը:

Օրակարգում, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ  Աբրահամեանի խոսքն էր՝  ուղղված պատգամավորներին առաջիկա խորհրդարանական  օրվա` Մայիսի 24-ի կապակցությամբ։ 

ԱՀՀ ԱԺ  նիստին իր մասնակցությունն ունեցավ նաև ԱՀՀ նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, ով ողջունեց ներկաներին և մաղթեց բեղմնավոր աշխատանք օրենսդիր մարմնում։ 

ԱՀՀ  ԱԺ նիստին ներկա էր ԱՀՀ  Փոխարտգործնախարար  Վարդան Սիմոնյանը։ 

 Նիստի  ավարտին քննարկվեցին նաև  մի շարք օրակարգային և ընթացիկ հարցեր։