Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Նելլի Հարությունյանը, ներկայացրել է Ազգային ժողովի վեցամսյա Ռազմավարությունը

  • by Western Armenia, 23 Հունվարի, 2024 in Խորհրդարան
60 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Նելլի Հարությունյանը, ներկայացրել է Ազգային ժողովի վեցամսյա Ռազմավարությունը։ 

Իր ելույթում  Նելլի Հարությունյանը նշեց,որ լիագումար նիստից անմիջապես հետո, յուրաքանչյուր չորեքշաբթի օրերին կհրավիրվի նիստ։ Առաջին աշխատանքային նիստի ժամանակ Ազգային ժողովը կընտրի  փոխնախագահներ և   քարտողար։ Նաև տեղեկացրել է ,որ՝

 ֊Ազգային ժողովի նիստից առաջ յուրաքանչյուրին կուղարկվի  օրակարգը այն մասին,թե ինչ թեմաներ պետք է քննարկվի ` քննարկման  հարցերից հետո. բոլորս  միասին կկազմենք հաջորդ նիստի օրակարգը։ Նիստերը ձայնագրվում են և արձանագրվում, որը արխիվացվում է և պահպանվում ԱՀՀ նախագահի  աշխատանքային արխիվում։  Հունվար- Մարտ ամիսներին  պատգամավորները կանցնեն հատուկ սեմինարներ՝ պատգամավորական մանդատի աշխատանքներին լիարժեք ծանոթանալու համար։ Այս բոլոր աշխատանքային պրոցեսները կիրականացվեն  Skype հավելվածի միջոցով։

Ազգային ժողովի  նախագահությունը իր բոլոր լիագումար նիստերին ներկայացնում է վեց ամսյա զեկույց՝ կատարված  և  ընթացիկ աշխատանքների,  նիստերի  և հանդիպումների համար։

Այդ նույն ժամանակահատվածում, հանձնաժողովների նախագահները նույնպես հաշվետու են դառնում  իրենց հանձնաժողովի  կատարած գործունեության  համար։ Նիստը ղեկավարում են ԱԺ նախագահությունը։ ԱՀՀ կառավարությունը հանդես է գալիս հաշվետվությամբ ՝ ԱԺ  և  ԱՀՀ նախագահի առջև.

Լիագումար նիստը ամփոփում է ԱՀՀ նախագահը։