Կայացած է ԱՀՀ Ազգային ժողովի հերթական 30-րդ նիստը 

  • by Editbeglari, 17 Հուլիսի, 2024 in Լուրեր
273 դիտում

Հուլիսի 17-ին կայացել է ԱՀՀ ԱԺ հերթական նիստը։ Մինչ երեկոյան կայանալիք նիստը Ազգային ժողովի Հայաստանյան պատգամավորները հանդիպել են Արևելյան Հայաստանում գտնվող   Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանի  և ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանի հետ։

Քննարկվել են Արևմտյան Հայաստանին վերաբերող բնիկության` ազգային և ռազմավարական հարցեր, որտեղ իր մասնակցությունն էր բերել Արևմտյան Հայաստանից մեզ մոտ գտնվող պատգամավորներից մեկը, հանդիպումն անցել է ջերմ մտնոլորտում։ 

Երեկոյան արդեն տեղի է ունեցել ԱԺ օրակարգային նիստը։ Առաջին հատվածում ելույթով հանդես է եկել ԱՀՀ Նախագահ Լիտիա Մարկոսեանը, որը ներկայացրել է ՄԱԿ-ում բնիկ  ժողովրդների հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցության, բարձրացված հարցերի լուծումներից և հնչեցված պատասխաններից։  

Օրակարգի երկրորդ հատվածում քննարկվել է մեր բնիկության` ՄԱԿ-ում գենետիկ ռեսուրսների և ավանդական գիտելիքների մասին Ազգային ժողովի պատգամավորների կողմից որոշման արդյունքները։ Արմենակ Աբրահամեանն ասել է, որ ՄԱԿ-ում այդ թեման փակված չէ։

Նիստի ավարտին քննարկվել են նաեւ մի շարք այլ ընթացիկ հարցեր։