Կայացել է ԱՀՀ Ազգային ժողովի հերթական 28-րդ նիստը

  • by Western Armenia, 04 Հուլիսի, 2024 in Խորհրդարան
40 դիտում

Հուլիսի 3-ին կայացել է ԱՀՀ Ազգային ժողովի հերթական 28-րդ նիստը ։ Օրակարգը ներկայացրել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Գայանե Թադեւոսյանը։

Ներկա են գտնվել նաեւ ԱՀՀ նախագահ Լիտիա Մարկոսեանը եւ ԱՀՀ Ազգային Խորհուրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Նախագահ Լիտիա Մարկոսեանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ 

Օրակարգի առաջին հատվածում ՄԱԿ-ի համաշխարհային կազմակերպության Մտավոր սեփականության, գենետիկական ռեսուրսների և ավանդական գիտելիքների հետ կապված պայմանագիրն էր։ Պատգամավորները դիրքորոշում են հայտնել՝ ընդունելով պայմանագիրը, բացառությամբ 4-րդ հոդվածի, որը բուռն քննարկման առարկա էր։

Նախագահ Արմենակ Աբրահամեանն էլ կարեւոր հարցերում իր խոսքն է հայտնել՝ որոշակի շեշտադրումներ անելով։

Իսկ օրակարգի երկրորդ հատվածում քննարկվել է «Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» կողմից անցկացվելիք գիտաժողովը, որտեղ մասնակցության հայտ էր ներկայացրել նաեւ Նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Թանգարան-ինստիտուտից թեեւ շնորհակալություն են հայտնել նախագահին հետաքրքրություն դրսեւորելու համար, սակայն կազմակերպիչները չեն ընդունել նրա թեկնածությունը, ասում են, որ նա չի համապատասխանում գիտաժողովի չափանիշներին, որոնք հիմնված են ցեղասպանության ճանաչման վրա, մինչդեռ նախագահ Արմենակ Աբրահամյանը միակն է, ով ներառել է այդ թեկնածությունը։ Հայերի  ցեղասպանությանը հետևող Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների հարցը ՄԱԿ-ի և միջազգային իրավասության մարմինների շրջանակներում:

Նիստի ավարտին քննարկվել են նաեւ մի շարք այլ ընթացիկ հարցեր։