Մայիսի 24-ին Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հիմնադրման տասնմեկամյակն էր

  • by Western Armenia, 24 Մայիսի, 2024 in Խորհրդարան
48 դիտում

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի հիմնադրման տասնմեկամյակի կապակցությամբ տեղի ունեցավ  Ազգային ժողովի ZOOM հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցան Արևմտյան Հայաստանի կառավարության և Խորհրդարանի անդամներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորները։

Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանը ողջույնի խոսքում ներկայացրեց Արևմտյան Հայաստանի մարտահրավերները և մեր այսօրվա ռազմավարությունը,  արտաքին և ներքին քաղաքականությունը, պաշտպանական հարցերը և այն աշխատանքները, որոնք ապագայում  պետք է իրականացնել։ 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը  ZOOM հանդիպման ընթացքում կարդաց՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևաւորման մասին հռչակագիրը։

ZOOM հանդիպումը կարող եք դիտել ՝ այստեղ

https://www.facebook.com/WesternArmeniaTV/videos/815021753466363