Մեր պատգամավորները. Հերոս Նորայր Սողոմոնյանի մայրը 

  • by Western Armenia, 27 Հունվարի, 2024 in Խորհրդարան
128 դիտում

Արևմտյան Հյաստանի Ազգային ժողովի Երրորդ գումարման պատգամավոր Սյուզաննա Վարդանյանը  44 օրյա պատերազմի հերոս Նորայր Սողոմոնյանի մայրն է ։ Սյուզաննա Վարդանյանը  ծնվել է Արարատի մարզի  Արարատ քաղաքում, արմատներով՝ Արևմտյան Հայաստանի Խալիլա գյուղից է ։ Ավարտել  է  «Պարույր Սևակ»-ի անվան  N2 հիմնական դպրոցը։ Ստացել է իրավաբանի կրթություն։ 

Այժմ ապրում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Աշխատում է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, դասավանդում է “իրավագիտություն” առարկան։ Սյուզաննա Վարդանյանը Western Armenia TV-ի թղթակցի հետ զրույցում նշել է , որ  Արևմտյան Հայաստանի պահպանումը անմիջական կապ ունի Արևելյան Հայաստանի հետ։

Սյուզաննա Վարդանյանի հարցազրույցը կարող եք դիտել մեր Western Armenia TV-ի  յութուբյան էջում։