Արևմտյան Հյաստանի Ազգային ժողովի Երրորդ գումարման պատգամավոր Սյուզաննա Վարդանյանը 44 օրյա պատերազմի հերոս Նորայր Սողոմոնյանի մայրն է ։ Սյուզաննա Վարդանյանը ծնվել է Արարատի մարզի Արարատ քաղաքում, արմատներով՝ Արևմտյան Հայաստանի Խալիլա գյուղից է ։ Ավարտել է «Պարույր Սևակ»-ի անվան N2 հիմնական դպրոցը։ Ստացել է իրավաբանի կրթություն։
Այժմ ապրում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Աշխատում է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, դասավանդում է “իրավագիտություն” առարկան։ Սյուզաննա Վարդանյանը Western Armenia TV-ի թղթակցի հետ զրույցում նշել է , որ Արևմտյան Հայաստանի պահպանումը անմիջական կապ ունի Արևելյան Հայաստանի հետ։
Սյուզաննա Վարդանյանի հարցազրույցը կարող եք դիտել մեր Western Armenia TV-ի յութուբյան էջում։
