Տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի 39-րդ նիստը

  • by WesternArmenia, 29 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
110 դիտում

2026 թվականի հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի (Խորհրդարանի) 39-րդ նիստը, որին 50 ընտրված պատգամավորներից մասնակցել է 12-ը։ Նիստը վարել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Բացման խոսքում նախագահն անդրադարձել է Հայաստանում անցկացվող COP17 համաժողովին՝ ընդգծելով, որ Արեւմտեան Հայաստանի ներկայացուցիչները, չնայած ՄԱԿ-ի շրջանակներում բնիկ ժողովուրդների կարգավիճակով մասնակցության իրենց փորձին, չեն կարողացել ներգրավվել այդ համաժողովում։ Նա կարևորել է բնության պահպանությունը՝ նախազգուշացնելով բնապահպանական աղետների վտանգների և ապագա սերունդների համար բնական ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին։

Նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնվել ԱՐՄԱՏ ձևաչափի շրջանակներում կենսաբազմազանության և բնապահպանական այլ թեմաների շուրջ որպես փորձագետ հանդես եկած մասնակիցներին։ Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր և ծրագրեր։

Ներկայացվել է ներքին կանոնակարգում լրացում կատարելու նախագիծ՝ պատգամավորների համար երկլեզու մանդատ-գրքույկների և այցեքարտերի պատրաստման վերաբերյալ։ Նախագծի փոփոխությունների ու լրացումների համար սահմանվել է մեկշաբաթյա ժամկետ, որից հետո այն կքննարկվի երկրորդ ընթերցմամբ և կդրվի քվեարկության։

Նիստում ելույթ է ունեցել նաև պարոն Ինճիճյանը՝ ներկայացնելով Հայաստանում նախատեսվող համահայկական գագաթնաժողովի թեմաները, մասնավորապես՝ Հայաստան–Սփյուռք համագործակցությունը։

Նիստն ամփոփել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Արձանագրությունը ստորագրել են Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը և նախագահ Արմենակ Աբրահամեանը։