Տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի 38-րդ նիստը

  • by WesternArmenia, 27 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
154 դիտում

2026 թվականի հոկտեմբերի 21-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի 38-րդ նիստը՝ խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանի գլխավորությամբ։ Ընտրված 50 պատգամավորներից նիստին մասնակցել է 14-ը։

Քննարկվել են պատգամավորների՝ Արեւմտեան Հայաստան կատարած այցելությունների տպավորությունները, հայրենի հողի հետ կապը եւ բնիկության նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվող COP17 համաժողովին Արեւմտեան Հայաստանի՝ որպես բնիկ ժողովրդի համակարգի մասնակցության եւ կենսաբազմազանության պահպանման հարցերին։

Նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ պատգամավորների համար երկլեզու մանդատների եւ այցեքարտերի պատրաստման առաջարկները։ Նշվել է, որ համապատասխան փոփոխությունները կներառվեն Ազգային ժողովի ներքին կանոնակարգում։

Նիստն ամփոփել է Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։