Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը գումարել է 24-րդ նիստը

  • by Editbeglari, 09 Հուլիսի, 2026 in Լուրեր
95 դիտում

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 24-րդ նիստը, որը վարեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Նիստին, որը կայացավ առցանց ձևաչափով, մասնակցեցին ընտրված 52 պատգամավորներից 16-ը։

Նիստի ընթացքում միաձայն հաստատվեց օրակարգը, որից հետո նախագահ Արմենակ  Աբրահամեանը հանդես եկավ զեկույցով՝ անդրադառնալով սիոնիզմին՝ որպես քաղաքական և ազգային շարժման։ Նա ներկայացրեց սիոնիզմի ձևավորման պատմական և քաղաքական նախադրյալները, նպատակներն ու ազդեցությունը, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի և հայ ժողովրդի վրա։

Օրակարգի հաջորդ հարցով Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը ներկայացրեց հուլիսի 13-17-ը կայանալիք ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 19-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նշվեց, որ նիստի ընթացքում ելույթներով հանդես կգան Արմենակ  Աբրահամեանը և Լիտիա Մարկոսեանը՝ ներկայացնելով բնիկ ժողովուրդների իրավունքներին առնչվող հարցերը։

Նիստի ավարտին նախագահ Արմենակ  Աբրահամեանը ամփոփեց քննարկումները՝ ընդգծելով միջազգային հարթակներում Արևմտյան Հայաստանի և բնիկ հայ ժողովրդի իրավունքների հետևողական պաշտպանության կարևորությունը։