Մարտի 5-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ Խորհրդարանի 7-րդ նիստը։ Նիստը անցկացվել է առցանց ձևաչափով և տևել է ժամը 21։30-ից մինչև 22։15-ը։ Ընտրված 53 պատգամավորներից նիստին մասնակցել է 15-ը։
Օրակարգը ընդունվել է միաձայն։ Քննարկումների առաջին թեման եղել է հայկական հին տոմարով նշվող Հայոց Նոր տարվա՝ մարտի 21-ի տոնը։ Պատգամավորները քննարկել են հայկական ավանդական տոներն ու դրանց արարողությունները՝ ընդգծելով ազգային արժեքների պահպանման կարևորությունը։
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Արևմտյան Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին օրենքի նախագիծը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր մշակութային արժեքների, այդ թվում՝ Մարաշի հայկական ասեղնագործության ծագման հարցին։
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը։
