Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովում քննարկվել են պետականությանն առնչվող կարևոր հարցեր

  • by Editbeglari, 14 Մայիսի, 2026 in Լուրեր
237 դիտում

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 17-րդ նիստը, որը անցկացվել է առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցել են ընտրված 53 պատգամավորներից 17-ը։

Նիստի ընթացքում նախ ընթերցվել և հաստատվել է նախորդ նիստի արձանագրությունը, այնուհետև միաձայն ընդունվել է օրակարգը։

ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է մայիս ամսվա ընթացքում նշվող կարևոր պատմական և պետական օրերին՝ ընդգծելով, որ մայիսը առանձնահատուկ նշանակություն ունի Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության պատմության մեջ։ Նա հատկապես կարևորել է մայիսի 24-ը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ստեղծման օրը, որը խորհրդանշում է պետական կառավարման և ժողովրդավարական ներկայացուցչության ձևավորման կարևոր փուլը։

Նիստի ընթացքում ամփոփվել է նաև մայիսի 9-ին անցկացված Zoom-հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են Սահմանադրության ստեղծման պատմական ուղին, պետականության գաղափարախոսությունը և ազգային միասնության կարևորությունը։

Ըստ Նելլի Հարությունյանի՝ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն ազգային ինքնագիտակցության պահպանման, պետական գաղափարների ամրապնդման և ազգային արժեքների փոխանցման գործում։