Կայացել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 27-րդ նիստը

  • by Editbeglari, 01 Օգոստոսի, 2026 in Լուրեր
82 դիտում

Հուլիսի 29-ին առցանց ձևաչափով կայացել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 27-րդ նիստը։ Քննարկվել են ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի 19-րդ նստաշրջանի արդյունքները, Արևմտյան Հայաստանի ամառային համալսարանական ծրագրերը, ինչպես նաև միջազգային քաղաքական մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում ընդգծվել է նաև, որ Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային և հոգևոր կյանքը շարունակում է պահպանվել, ինչի վկայությունն են Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագն ու կատարված մկրտությունը։ Նիստն ամփոփել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։