34-րդ Zoom հանդիպում Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ընտրությունների թեկնածուների համար

  • by Western Armenia, 03 Նոյեմբերի, 2023 in Խորհրդարան
83 դիտում

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ընտրական հանձնաժողովի կազմակերպած 34-րդ Zoom հանդիպումը։ Հանդիպման թեման էր ՝  «Արեւմտյան Հայաստանի խորհրդարանական ընտրությունները»; 

Հանդիպման ընթացքում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հիշեցրել է, որ Արևմտյան Հայաստանը 1920 թվականին ճանաչված հայկական պետության շարունակությունն է, որն անկախություն ստացավ Ռուսաստանից 1918 թվականի հունվարի 11-ին։ Այնուհետև ներառվել է, որպես  Հայաստանի Հանրապետություն,  որը միջազգայնորեն ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին հետևյալ պայմաններով.

1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության Համաժողովի գլխավոր քարտուղարությունը Հայ ազգային պատվիրակության  նախագահին զգուշացրեց, որ 1920 թվականի հունվարի 19-ի  նստաշրջանին Գերագույն խորհուրդն ընդունել է հետևյալ երկու որոշումները.

1․ Հայկական Պետության  կառավարությունը  ճանաչել   դե ֆակտո կառավարություն։

2․ Տվյալ ճանաչումը չի կանխորոշում այս պետության  հնարավոր սահմանների հարցը` Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, ներկայիս Կովկասյան Հայկական Հանրապետությունը, Կիլիկիան եւ  Արեւմտյան Հայաստանը կազմում են  Հայաստան պետության մաս։