Western Armenia TV-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին և հեռուստադիտողին, շարունակում է իր անխափան աշխատանքը՝ նոր մոտեցումներով.  Բ. Հովհաննիսյան

  • by Western Armenia, 21 Նոյեմբերի, 2022 in Խորհրդարան
142 դիտում

Արևմտյան Հայաստանի խորհրդարանի կողմից կազմակերպված գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Western Armenia TV-ի թուրքերեն բաժնի խմբագիր Բենիամին Հովհաննիսյանը:

Իր ելույթում նա նշեց.«Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությունը, “Western Armenia tv”-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին և հեռուստադիտողին, շարունակում է իր անխափան աշխատանքը՝ նոր մոտեցումներով։

Սիրելի հայրենակիցներ Արևմտյան Հայաստանի ճակատագրով հետաքրքրված նվիրյալներ, այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է համախմբվել, աջակցել միմյանց, ավելի սերտ շփվել միմյանց հետ աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունների այս հորձանուտում։Մենք թափանցիկ և հասանելի կերպով ներկայացնում ենք նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, Ազգային ժողովի և մյուս կառույցների գործունեությունը»:          

https://youtu.be/9zPg0JHOC0s