

Հոկտեմբերի 6-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը, Ազգային ժողովի պատվիրակության ընկերակցութեամբ, Հայերի Ցեղասպանության հուշահամալիրում՝ խոնարհումի տուրք մատուցեցին Արևմտյան Հայաստանի ցեղասպանության զոհերի հիշատակին։
Մտորումների ընթացքում պատվիրակությունը հետևեց նաև հուշահամալիրի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին և առկա գործընթացին։
Ծիծեռնակաբերդը, որպես հայ ժողովուրդի հիշողության և ազգային պահանջատիրության խորհրդանիշ, շարունակում է մնալ կարևոր վայր՝ ոգեկոչելու Արևմտյան Հայաստանի և հայ ժողովուրդի պատմական ողբերգության զոհերի հիշատակը։
